211652_close_icon
views-count1237 դիտում article-date 19:42 24-10-2023

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև  տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:   

Նմանատիպ նյութեր