211652_close_icon
views-count1597 դիտում article-date 19:12 26-10-2023

«Մորդ կախելու միջոցով սպանիր»․ «Տիկ տոկի» օգտատիրոջ նամակը Գյումրու իրավապահների քննության տիրույթում է․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին։

Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ  տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով։ «Ինքնասպանություն մի գործի հորդ պես, այլ մորդ կախելու միջոցով սպանիր»,-խորհուրդ է տալիս օգտատերը։

Այս գործով սկսել է զբաղվել Շիրակի մարզի քննչական վարչությունը, կնոջ հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկել են այնտեղ։

Նմանատիպ նյութեր