39588 դիտում
19:40 27-10-2023
Հերթական անհաջող փորձը «Արմավիրի բանտում». այս անգամ գործի էին դրել դրոնը, սակայն կասկածելի «տուլիկը» հասցեատիրոջը չհասավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներում (ժողովրդին հայտնի «Սովետաշենի»,«Արմավիրի», «Սևանի», «Արթիկի» բանտերում) այնպիսի ուժեղացված ծառայություն է իրականացվում, գաղտնիք չէ և այդ մասին կնախանձեին դետեկտիվ ժանրի ֆիլմեր ստեղծողները:
Գրեթե վերջին տարիներին քրեակատարողական ծառայության և բանտերի աշխատակիցների օպերատիվ ու բազմակողմանի աշխատանքի արդյունքում «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարողանում ոչ միայն ներթափանցել արգելված տարածքներ, այլև կասկածելի իրեր փոխանցել: Առանց չափազանցության բոլոր դեպքերը կանխվել ու բացահայտվել են: Եթե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերջին տարիներին նման դրոնով նետում չէր եղել, ապա այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են դրոն, ապա ինչ-որ իրի ընկնելու ձայն են լսել։ Տեղանքը մանրակրկիտ խուզարկելուց հետո հայտնաբերել են կասկածելի փաթեթ և բացելով այնտեղ հայտնաբերել են 3 հատ WiFi սարք, անլար ականջակալ և մեծ քանակությամբ տարբեր կասկածելի զանգվածներով փաթեթներ: Դրանցից վեցում եղել են հերոինին նմանվող զանգվածներ, որոնց քաշը համապատասխանաբար կազմել է 2.50գրամ, 10.00գրամ, 5.35գրամ, 5.19գրամ, 10.00գրամ և 2.31գրամ, իսկ հինգում եղել են կրիստալին նմանվող զանգվածներ, որոնց քաշը համապատասխանաբար կազմել է 10.61 գրամ, 3.13 գրամ, 5.56 գրամ, 5.28 գրամ և 5.70 գրամ:
Դեպքի փաստով Արմավիր քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և նախաքննության ընթացքում էլ պետք է պարզվի թե ո՞վ էր դրոնով նետել և ո՞ւմ համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+