211652_close_icon
views-count65474 դիտում article-date 14:16 17-07-2018

Արտակարգ դեպք Երևանում. Ուկրաինայից ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ. ոստիկանությունը որոնում է հասցեատիրոջը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում են Վահրամ Տեր Բ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխամասում նշված անձի անունով փաթեթ է ուղարկվել, որը իրավապահների մոտ կասկած է առաջացրել։ Իրավապահները, բացելով այն, այնտեղ հայտնաբերել են 8 հատ դեղին գույնի պլաստամասե տարայով հեղուկ, 1 հատ սև գույնի սրվակով հեղուկ և 1 թափանցիկ պլաստամասե տարա, որի պատերին առկա է եղել սպիտակ փոշենման զանգված։ Ոստիկանները հայտնաբերվածը առգրավել են և ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Կան կասկածներ, որ այդ ամենը թմրանյութ է։ Փաստի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ծանրոցի հետ կապված՝ ահազանգ է ստացվել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ չի բացառվում՝ ծանրոցում քիմիական նյութ լինի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում 34-ամյա Արմեն Պետրոսյանը ստացել է օգնություն՝ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խմբի բժշկի կողմից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր