1009 դիտում
14:45 28-10-2023
Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե Հակոբյան. Tert.am
Արցախի պետբյուջեի հաշվին պետական ապարատի աշխատակիցների մի մասն արդեն ստացել են սեպտեմբերի աշխատավարձը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա փոխանցամբ, սակայն, աշխատավարձն ամբողջությամբ չի վճարվել, այլ՝ պահումներով։
«Կառավարության անդամները և աշխատակիցները, պատգամավորները, ինչպես նաև ուսուցիչները ստացել են աշխատավարձ։ Շատ մեծ տարբերությամբ են աշխատավարձը վճարել, բայց փոխանցումներն արվել են։ Չեմ կարող ասել՝ ամբողջ համակարգը ստացել է, թե՝ ոչ, բայց պատագամավորների և ուսուցիչների մասով կարող եմ վստահեցնել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ դեռ բժիշկներն աշխատավարձ չէին ստացել»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեև Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչև տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել:
Օրերս էլ արցախցիները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ և բողոքում էին Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի ստորագրած հրամանագրից, համաձայն որի հոկտեմբերի 1-ից աշխատավարձ չեն ստանալու։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»