80782 դիտում
14:37 30-10-2023
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն, Mercedes Vito-ն ու Scania բեռնատարը. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Դմիտրի Պետրոսյանի, և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի, գումարտակի տեխնիկայի ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել են և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Ֆրանկյանն ու պարեկ Մյասնիկ Խաչատրյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովսեփյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+