211652_close_icon
views-count1162 դիտում article-date 20:59 30-10-2023

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին

Այսօր՝ 30 Հոկտեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ դոկտոր Մկրտիչ Մկրտիչեանի։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստանի ներքին կացութեան, Արցախի տագնապին հետեւանքներուն եւ Սփիւռքին առնչուած շարք մը խնդիրներ։

Նմանատիպ նյութեր