211652_close_icon
views-count910 դիտում article-date 18:52 31-10-2023

ԵՄ–ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրվող օգնությունը Հայաստանին

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր հանձնաժողովը գրեթե 1,7 մլն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի կարողությունների մեծացմանը։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Նոր ֆինանսավորումը նպատակաուղղված կլինի ամրապնդելու ԵՄ գործող մարդասիրական օգնությունը տեղահանվածներին՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային ապահովություն և ապրուստի, բժշկական միջոցներ: 

Այս ֆինանսավորումը գալիս է լրացնելու ԵՄ կողմից արդեն իսկ խոստացված 10,45 միլիոն եվրոն, ինչը 2023թ․ մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի ավելի քան 12 միլիոն եվրոյի:

Նմանատիպ նյութեր