2866 դիտում
21:45 31-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին հաջողվեց համոզել տղամարդուն չդիմել ծայրահեղ քայլի. նա սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար-հոգեբանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում կամրջի վրայից հետաքրքրասեր վարորդներին ու քաղաքացիներին հեռացնում էին նույն վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Սարո Դավթյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Պարեկներին և փրկարարներին հաջողվել է հայտնաբերել այդ տղամարդուն, ում հետ այս պահին փրկարար-հոգեբանը բանակցություններ է վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փրկարար-հոգեբանին և պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն համոզել և հիմա հոգեբանի հետ առանձին զրուցում են:
Թե ինչն է եղել քաղաքացու կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու պատճառը՝ պարզվում է:
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+