211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:17 01-11-2023

Փող է հատկացվում «Քաղաքացու օր»-ն ու «Մեր ժամանակների հերոսը» նշելու համար

Հաջորդ տարվա պետական բյուջեով վարչապետի աշխատակազմում կիրականացվի 24 մլրդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ այդ ծրագրերն են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, ինչպես նաև տոների և հիշատակի օրերի ծրագրագրեր։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրրվեց տոների և հիշատակի օրերի համար նախատեսված հատկացումներից։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ պետբյուջեով փող է հատկացվում «Քաղաքացու օր»-ը և «Մեր ժամանակների հերոս»-ը նշելու համար, մինչդեռ, ըստ նրա, «Մեր ժամանակի հերոսը» տոն չէ։

Մինասյանը հարցրեց՝ արդյո՞ք սա նաև նշանակում է, որ 2024 թվականին այս ծրագրով Կառավարությունը չի պատրաստվում նշել բազմաթիվ հիշատակի օրեր, այդ թվում՝  Ցեղասպանության հիշատակի օրը։

Վարչապետի աշխատակազմի տեղակալն էլ պարզաբանեց, որ «Մեր ժամանակի հերոսը» միջացառումը նախատեսվում է անցկացնել  հաջորդ տարի սեպտմեբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը։

«Նախորդ տարրիների բյուջեներով ի սկզբանե չի նախատեսվել, որովհետև կազմակերպման ծախսերը հայտնի չեն եղել։ Սակայն, հիմա հստակ թվերի պատկերացումներ ունենք և որոշելու ենք հետագայում պահուստային ֆոնդը չծանրաբեռնելու նպատակով ծրագիրն ավելացնել բյուջեի նախագծով»,- հստակեցրեց Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր