59193 դիտում
12:25 03-11-2023
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացին Scania բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում կողաշրջվել է. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Աշոցքի փրկարարները. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի թիվ 52 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նաև Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկայի ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի, և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Ավոյանն ու Արտյոմ Սիմոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոեմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+