211652_close_icon
views-count7460 դիտում article-date 18:53 03-11-2023

Սպիտակի բժշկական կենտրոնն ու VIVA հիմնադրամը շարունակում են մնալ  արցախահայության կողքին. հերթական մեծաքանակ օգնությունն է տրամադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի  2-ին, VIVA բարեգործական հիմնադրամը Սպիտակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում տեղակայել էր հումանիտար աջակցման  շարժական շտաբ, որտեղ Արցախից բռնի տեղահանված անձանց  մեծաքանակ օգնություն է տրամադրել:

Նախաձեռնությանն աջակցել են Սպիտակի բժշկական կենտրոնի ու պոլիկլինիկայի անձնակազմը՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի անմիջական մասնակցությամբ ու գլխավորությամբ:

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել է բժշկական խորհրդատվություն, կանանց եւ երեխաների համար՝ հիգիենայի միջոցներ, ինչպես նաեւ մանկական սնունդ՝ մինչեւ 3 տարեկան երեխաների համար: Մեր հայրենակիցներին տրամադրվել է նաեւ անհրաժեշտ դեղորայք:

Հումանիտար աջակցության ընթացքում միայն երեկ Սպիտակի կենտրոնում օգնություն է ցուցաբերվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 ընտանիքի:

Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած  աջակցության համար, իր եւ ամբողջ բժշկական կենտրոնի անունից պատրաստակամություն է հայտնել սատար կանգնել ցանկացած նախաձեռնության, որը կծառայի ի նպաստ ազգաբնակչության:


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր