21918 դիտում
15:54 16-05-2023
Հերթական անգամ էպիկենտրոնում Սպիտակի բժշկական կենտրոնն է․ փորձառու բժշկի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ 83-ամյա տատիկը տուն է վերադարձել քայլելով
83 տարեկան կինը դիմել էր Սպիտակի բժշկական կենտրոն՝ գանգատվելով ձախ կոնք-ազդրային հոդի շրջանում սուր ցավերից, քայլելու անհնարինությունից։
Կատարված ռենտգեն հետազոտությունների հիման վրա կնոջ մոտ ախտորոշվեց ձախ ազդրոսկրի միջտաբիոնային փակ կոտրվածք՝ տեղաշարժով։
Վերջին ամիսներին Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած նոր տեխնիկական սարքերի համալրումների շնորհիվ հնարավորություն ունեցանք իրականացնելու վիրահատություն, որը մինչ օրս բժշկական կենտրոնում հնարավոր չէր իրականացնել՝ համապատասխան տրակցիոն սեղանի բացակայության պատճառով:
Բժշկական կենտրոնում՝ բժիշկ-վնասվածքաբան Այվազ Մխիթարյանի եւ վիրաբուժական թիմի կողմից կատարվել է ձախ ազդրոսկրի մետաղական օստեոսինթեզ՝ պրոքսիմալ արգելափակող մեխով, նույն ինքը Gamma locking nail:
Կատարված վիրահատությունը համարվում է ոսկե տարբերակ նման կոտրվածքների համար ամբողջ աշխարհում, այն թույլ է տալիս պացիենտին քայլել վիրահատության հենց հաջորդ օրը։
Շնորհիվ վիրահատող բժշկի ու բուժանձնակազմի՝ 83-ամյա կինն այսօր արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոնից՝ քայլակի օգնությամբ քայլելով, իսկ արդեն մեկ անց կինը կկարողանա ինքնուրույն քայլել՝ առանց որեւէ միջամտության:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»