31932 դիտում
11:59 04-11-2023
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 3 Mercedes-ները, Nissan Teana-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 42-ամյա Վալերիկ Ղուկասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 26-ամյա Արթուր Մելքոնյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 25-ամյա Թելման Վարդանյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 32-ամյա Շանթ Քէշիշյանի վարած Mercedes A 160 մակնիշի և 53-ամյա Գոռ Վարդանյանի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 3-ի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+