211652_close_icon
views-count1219 դիտում article-date 13:25 04-11-2023

Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից  մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես նախաձեռնություն, որը կարող է օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, անմիջական հարևաններին, այլև ավելի լայն աշխարհին և դառնալ խաղաղության եզակի երաշխիք»,- գրել է Բադալյանը։
 

Նմանատիպ նյութեր