1342 դիտում
21:17 04-11-2023
Կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվեց նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն`ժամանակակից սարքավորումներով հագեցած։
Կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
Մարտունու 79 մահճակալ ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկի 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպեցին համակարգի զարգացման ուղեծիրը և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։
«Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»,֊նշեց նախարարը։
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

Նմանատիպ նյութեր
1092 դիտում
20:09 23-01-2015
Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում
1667 դիտում
22:27 19-01-2016
Կառուցվել է առողջության առաջնային պահպանման հինգ կենտրոն` տնտեսված միջոցների հաշվին
Այս բաժնից
916 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին