211652_close_icon
views-count874 դիտում article-date 22:37 04-11-2023

Սևանա լճում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար չէ կենդանական աշխարհի պահպանության համար. մոնիթորինգի արդյունքները

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝  իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։

«Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը․

Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (30մ)՝ 0.2մգ/լ։

Փոքր Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 0․2մգ/լ։

Մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։

Թափանցիկությունը․

Մեծ Սևանում կազմում է 3.1մ,

Փոքր Սևանում՝ 3.8մ (ըստ Սեկի սկավառակի)»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր