211652_close_icon
views-count1282 դիտում article-date 10:29 05-11-2023

2020թ․ խայտառակ պարտությունից հետո դավաճանի հրաժարականը չպահանջողները ինձ համար նույն դավաճաններն են․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ում դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել և մեղադրանք առաջադրվել, հանդես է եկել հայտարարությամբ.

«Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։ Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում,պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք, իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։

Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն  դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար  ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։
 

Նմանատիպ նյութեր