211652_close_icon
views-count1078 դիտում article-date 12:20 17-12-2023

Ի գիտություն վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային «իրավապահներին»․ ինձ չեք ահաբեկի․ Ավետիք Իշխանյան

Ի գիտություն վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային «իրավապահներին»․ ինձ չեք ահաբեկի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով իր գրառումների հետ կապված քրեական գործերին:

«ԻՆՁ ՉԵՔ ԱՀԱԲԵԿԻ

Երեկ, «Առավոտը» տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցյալը չի բավարվել սեպտեմբերի 19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնել https://www.aravot.am/2023/12/15/1389063/։ Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ զղջում գրառումներիս բովանդակության համար, ինչպես նաև հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալուց պատվեր կատարող քննիչներին։ Ինչպես հայտարարել եմ, «ցուցմունք» կտամ որպես հերետիկոս դատարանում։ Եվ «ցուցմունքս» ուղղված կլինի ոչ թե դատավոր-ինկվիզիտորին, այլ իմ համախոհներին։ Իսկ թե ինչ կորոշի դատավոր-ինկվիզիտորը, ներեցեք` թքած ունենամ։

Հ․Գ․ Ի գիտություն, վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային «իրավապահներին»․

-Ինձ չեք ահաբեկի։Այսուհետև շատ ավելի խիստ եմ քննադատելու վարչապետ կոչեցյալին և նրա ստրուկներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար:

Նմանատիպ նյութեր