148114 դիտում
22:46 05-11-2023
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ԱԺ պատգամավորի 28-ամյա որդու «յաշիկն» ու Chevrolet-ը. «յաշիկը» կողաշրջվել է. Chevrolet-ն էլ բախվել է Opel-ին, Opel-ն էլ՝ Ford-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանը, Աստվածատուր Կակոսյանը և Տիրան Մովսիսյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ հետաքրքրասեր վարորդները փորձում են ավտոմեքենաները կայանել, ինչը կստեղծի խցանում, սակայն պարեկներին հաջողվում է բոլորին հեռացնել դեպքի վայրից:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին.
Գ. Շամշյանի տեղեկություններով «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+