55100 դիտում
17:42 06-11-2023
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Բերդ-Չինարի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. վարորդն ու 18 ուղևորները ժամանակին դուրս են եկել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի թիվ 65 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվակ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոմեքենայում, որը վարելիս է եղել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Զավեն Օրդյանը:
Բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից, իսկ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+