16226 դիտում
21:08 30-12-2024
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ վարորդն ու ուղևորը, ովքեր Հոլանդիայի քաղաքացիներ են, տեղափոխվել են ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+