211652_close_icon
views-count18061 դիտում article-date 20:52 06-11-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ ճակատի բախվել են Volkswagen-ն ու Hyundai-ն. վիրավորներն անեսթեզիոլոգ և «Գրանդ Քենդի» ընկերության կադրերի բաժնի մասնագետն են ու նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալագյազ Արթիկ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արա Երիցյանի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Վարուժան Հակոբյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանը տեղափոխվել Է «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն, իսկ Ա. Երիցյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 42-ամյա Մարիամ Այվազյանը, 5-ամյա Վիկտորիա Ե.-ն և 65-ամյա Կարինե Ե.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: 

Ժամեր անց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մյուս ուղևոր, Երևանի բնակիչ 16-ամյա Տիգրան Ե.-ն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Ղազարյանն ու Արտակ Գրիգորյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մախմուդովի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Ա. Երիցյանը աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որպես անեսթեզիոլոգ, իսկ վիրավորներից Մ. Այվազյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում որպես կադրերի բաժնի մասնագետ, վիրավորներն էլ նրանց ընտանիքի անդամներն են: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր