211652_close_icon
views-count979 դիտում article-date 09:45 07-11-2023

Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու. Տիգրան Աբրահամյան

Արցախցիների բռնի տեղահանումից հետո 1.5 ամիս է անցել, սակայն հայաստանյան տարբեր բնակավայրերում շարունակվում է շրջափակման, պատերազմի, վառելիքի պահեստի, գաղթի ճանապարհին հետևանքով զոհված/մահացած անձանց հուղարկավորման արարողությունները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անվերջ թաղումներ, որոնք չեն շրջանցել նաև այն անձանց, ովքեր հասել են Հայաստան, սակայն իրավիճակի հետ ոչ մի կերպ չհամակերպվելով պարզապես ինֆարկտից մահացել են:

Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր