211652_close_icon
views-count48211 դիտում article-date 11:12 07-11-2023

Երևանի գնդի պարեկները այնքան կեղծ «հատուկ կտրոններ» են հայտնաբերել, որ կարելի է մի ամբողջ վարսավիրանոց կտրոնապաստառապատել. հերթականը՝ 30-ամյա վարորդն էր, ով BMW-ով իրեն զգում էր՝ ինչպես «ձուկը ջրում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից այնքան կեղծ «հատուկ կտրոններ» են հայտնաբերվել, որով կարելի է վարսավիրանոցի մի սենյակ կտրոնապաստառապատել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ BMW մակնիշի 77 MG 770 համարանիշի ավտոմեքենայի վարորդը շրջում է հատուկ կտրոն X համարի կեղծ փաստաթղթով: Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան և պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է: Երևանի բնակիչ 30-ամյա վարորդ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվում է կեղծ կտրոնը, ինչից հետո պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այդ փաստաթղթերով նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին, որպեսզի եթե իրենց մոտ կան կեղծ կտրոններ չշահագործեն, հակառակ դեպքում ուշ թե շուտ հայտնաբերվելու են ու հասկանան թե ում օրն է 40 օր: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր