211652_close_icon
views-count1360 դիտում article-date 20:25 07-11-2023

Այսօրվանից մեկնարկում է արցախցիների համար 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը

Այսօրվանից Արցախից բռնի տեղահանված անձանց համար մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Դիմումներն ընդունվելու են Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով:

Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Նմանատիպ նյութեր