211652_close_icon
views-count979 դիտում article-date 20:55 07-11-2023

Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի նախ առանձին, ապա ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Քննարկվել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական։  Այցի ընթացքում Ժակսիլիկովին ծանոթացել է թուրքական ռազմարդյունաբերական կենտրոնների աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «2024թ․-ի ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը»։

Նմանատիպ նյութեր