211652_close_icon
views-count1363 դիտում article-date 20:49 25-04-2023

Մոսկվայում կայացել է Իրանի, ՌԴ, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների քառակողմ հանդիպումը

Մոսկվայում կայացել է Իրանի, ՌԴ, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների քառակողմ հանդիպումը: 

Քննարկումների առանցքում են եղել հետևյալ հարցերը.

Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, «Ցանկացած տեսակի ահաբեկչական սպառնալիքի» դեմ պայքարը, Սիրիացի փախստականների վերադարձին աջակցությունը:

Բանակցությունների արդյունքում կողմերը հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտումը, ինչպես նաև սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հատուկ ընդգծել են այս ձևաչափով անցկացված երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ ավելի վաղ հանդիպել էին այս չորս երկրների փոխարտգործնախարարները: Մինչև այդ ձևաչափը եռակողմ էր, և Իրանը ներգրավված չէր Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր