211652_close_icon
views-count1057 դիտում article-date 19:11 08-11-2023

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին:

Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը:

Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր