211652_close_icon
views-count832 դիտում article-date 10:15 09-11-2023

Մակունցն ու Քոքսը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր