211652_close_icon
views-count38803 դիտում article-date 11:47 10-11-2023

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով «Պողպատե ձեռք» մականվամբ ոստիկանության գնդապետը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ՝ Դավիթ Պետրոսյանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դ.Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ:

Դ. Պետրոսյանը համարվում է ոստիկանության ամենապրոֆեսիոնալ ու մարդկային հատկանիշներով օժտված մարդ և սպա, համարվում է ամենախստապահանջ ոստիկանության ծառայողներից մեկը ու նրան կոչում են «Պողպատե ձեռք»: 

ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ Սարգիս Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Նմանատիպ նյութեր