211652_close_icon
views-count1375 դիտում article-date 13:57 14-11-2023

Պրոֆեսոր Չարչյանի մանդատը վայր դնելու մասին շուտվանից գիտեի, եւ դա ինձ հետ միանշանակ կապ չունի. Լևոն Քոչարյան. News.am

Պրոֆեսոր Չարչյանի մանդատը վայր դնելու մասին շուտվանից ես գիտեի, եւ դա ինձ հետ միանշանակ կապ չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորը վայր դրեց մանդատը, մի քանի թեկնածուներ էլ հրաժարվեցին մանդատ վերցնել, որ այն բաժին հասնի իրեն:

«Այնտեղ կար Միհրդատ Մադաթյանը, 48-րդ համարը Անժելան էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից էր, իսկ իրենք հայտարարել են, որ չեն վերցնելու մանդատները: 49-րդ համարն էլ Գերասիմն էր: Ես անկեղծ, նրանց չեմ հանդիպել, միայն Միհրդատին եմ ողջունել, երբ նա էլ էր ՔԿՀ-ի մոտ եկել ինձ դիմավորելու: Ես կարդացել եմ նրանց հայտարարությունները եւ որեւէ հիմք չունեմ հակառակին հավատալու համար: Եթե նրանց որոշման մեջ դեր է խաղացել նաեւ ինձ ապօրինի կալանքից ազատելը, ես միայն շնորհակալ եմ դրա համար: Կարծում եմ՝ նորմալ է, որ ինչ-որ չափով նաեւ դա է դեր խաղացել: Այստեղ փորձել ուրիշ բաներ տեսնել, կամ ինչպես դուք եք ձեւակերպում՝ ստիպել են, որ մանդատից հրաժարվեն, դա միանշանակ բացառված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր