211652_close_icon
views-count54066 դիտում article-date 10:07 15-11-2023

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության էլեկտրասյանը. վնասվել է Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, և սահմանազատել տարածքը:

Արտաքին լուսավորման սյանը բախվելու հետևանքով սյունը մասամբ թեքվել է և ինչ-որ դետալ վնասել է նշված վայրով ընթացող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

ՕպԵրատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գառնիկ Աղաբաբյանն ու Կարապետ Գևորգյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և «Երքաղլույս» ՓԲ-ի աշխատակիցները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր