211652_close_icon
views-count111948 դիտում article-date 12:42 17-11-2023

Ողբերգական դեպք` Արթիկ քաղաքում. հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի. հսկող դատախազ Սարգիս Պետրոսյանի հանձնարարականով՝ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը` բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ ժամանել են նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի Արթիկի և Անիի  դատախազ Սարգիս Պետրոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ս. Պետրոսյանի հանձնարարականով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` արտաքին զզնությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններնն ու քննիչները պարզել են որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր