211652_close_icon
views-count958 դիտում article-date 10:40 18-11-2023

Երեւանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում

Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

ՀՀ Ազգային ժողովից օրեր առաջ տեղեկացրել էին, որ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել այս նստաշրջանին:

Նմանատիպ նյութեր