211652_close_icon

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը

views-count1365 դիտում article-date 11:22 29-09-2014
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Այս մասին հայտնում է BBC Russian-ը:‎ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ուշադրության կենտրոնում է գտնվելու երեք հիմնական թեմա. Ուկրաինայի ճգնաժամը, Եվրոպայում նեոնացիզմի տարածումն ու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման շուրջ տիրող իրավիճակը:  Ռուսական պատվիրակությունը, որին Ղրիմի բռնակցումից հետո մինչև ընթացիկ տարեվերջ զրկել են ձայնի իրավունքից ու բացառել են ԵԽԽՎ-ի ղեկավար մարմիններից, չի մասնակցի ներկայիս նստաշրջանին: Ռուսաստանը նույն պատճառով չի մասնակցել նաև ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին: ԵԽՎՎ-ի աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին:

Նմանատիպ նյութեր