211652_close_icon
views-count1138 դիտում article-date 16:36 20-11-2023

Երեւանի ավագանու 2 անդամների լիազորությունները դադարեցվել են. մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։

Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։

Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։

Նմանատիպ նյութեր