211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:37 20-11-2023

ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի VI միջազգային համաժողովին

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության դատարանի VI միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով։

«Միության դատարանի գործունեության ազդեցությունը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման վրա» խորագիրը կրող համաժողովի ընթացքում քննարկվել են դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում, ԵՏՀ և Միության անդամ երկրների կանոնաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի զարգացումը, ազգային դատարանների հետ դատական երկխոսության առանձնահատկությունները։

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև միջազգային դատարանների պրակտիկայի նորարարություններն ու միտումները, ԵԱՏՄ իրավունքի ոլորտային դրույթների կիրառման արդի հարցեր։

Նմանատիպ նյութեր