211652_close_icon
views-count1129 դիտում article-date 11:16 21-11-2023

Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա. Բագրատ Սրբազան

«Ամենադժվար բանը՝ պահպանել ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, հետամուտ լինել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և նվաճել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից բխած ճշմարտությունը չկա»,-  իր քարոզում ասում է  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Խաղաղությունը երկնքից կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը, թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը հասնելը, արդյո՞ք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կան։

Չի՛ կարող լինել այս կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։

Հետևաբար, մեզ մնում է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության և նվաճել խաղաղությունը»,- ասում է Սրբազանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր