1114 դիտում
15:38 21-11-2023
Արարատ Միրզոյանը Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի հետ քննարկել է Հարավային Կովկասում ձևավորված անվտանգային իրավիճակ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով առկա բարեկամական ու արժեքահեն կապերը և ի աջակցություն Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղու:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Նմանատիպ նյութեր
1018 դիտում
18:31 20-11-2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը
881 դիտում
13:29 27-05-2015
Գալուստ Սահակյանը Կանադայում հանդիպել է այդ երկրի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան