943 դիտում
13:42 22-11-2023
Ռուսաստանը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։ Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից։ Այն ներառում է՝ սնունդ, վերմակներ, շարժական էլեկտրակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ տարածքում՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։ Հաջորդ օրն Արցախի իշխանությունները հայտարարել են հրադադարի մասին պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ին դրա գոյությունը դադարեցնելու և պետական բոլոր կառույցներն ու կազմակերպությունները լուծարելու մասին։ Դրանից հետո Արցախից ավելի քան հարյուր հազար հայ բռնի տեղահանվել է ու Հայաստան եկել:

Նմանատիպ նյութեր
1726 դիտում
23:22 14-08-2014
Ռուսաստանը Սիրիա 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել
1261 դիտում
23:28 29-09-2023
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
1715 դիտում
21:58 09-03-2014
Մոսկվան 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ղրիմ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»