211652_close_icon
views-count1033 դիտում article-date 23:05 22-11-2023

Միգրացիոն ծառայության պետը քննարկել է քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը

Նոյեմբերի 17-18-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչներ, Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցեցին Ծաղկաձորում տեղի ունեցած «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ապաքաղաքացիության և չփաստաթղթավորված անձանց հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ 

Ա. Ղազարյանը ներկայացրեց ոլորտի լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքները քաղաքացիություն չունեցող անձանց հարցերի ուղղությամբ, գործընթացի միտումները։

ՄՔԾ ԱՎՎ պետի պաշտոնակատար Մարիամ Գևորգյանը ներկայացրեց փաստաթուղթ չունեցող անձանց վերաբերող իրավական ակտերի օրենքի նախագիծը։

Օրենսդրական փաթեթում լրամշակումների գործընթացն իրականացվել է «Առաքելություն Հայաստան»-ի փորձագետների աջակցությամբ։

Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգայի ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Արդարադատության նախարարության ՔԿԱԳ ներկայացուցիչներն, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների պատվիրակներ։

Նմանատիպ նյութեր