2640 դիտում
16:58 18-07-2018
Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծայության պետը քննարկել են ռեադմիսիոն հայտերի գործընթացը բարելավելու հարցերը
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայտերի հարցում քանակապես առաջատարը 2012 թ-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայտերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից:
«Վերաինտեգրման ուղղությամբ մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, բայց ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,-նշեց Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա այս դաշտում համագործակցելու առաջարկ արեց դեսպանին՝ առանձնացնելով հատկապես խորհրդատվական, կարիքների բացահայտման, վերաինտեգրման և անհատական մոտեցման խնդիրները։
«Կարծում եմ՝ տնտեսական վերաինտեգրման, երկարաժամկետ զբաղվածության հարցն է ամենագործնական ու կարևոր քայլը»,-նկատեց դեսպանը՝ խոստանալով քայլեր ձեռնարկել բարձրացված խնդիրների ուղղությամբ։
Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց ընդհանուր գործընթացի տեխնիկական բարդությունները. «Շատ տարբեր կառույցների ստորաբաժանումներ են զբաղվում ռեադմիսիոն հայտերի ուղարկման գործընթացով, և նման տարաբնույթ համագործակցությունը յուրովի բարդացնում է մեր աշխատանքը»։
Կողմերը քննարկեցին «Ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը, որն իրականություն կդառնա մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում։ Այն կոչված է ժամանակակից և արդյունավետ լուծումներ տալու գործըթացի համակարգման հարցում՝ հնարավորություն ընձեռելով նաև ժամանակ ու այլ ռեսուրսներ խնայել։
Ծառայության պետն ընդգծեց «Գերմանիայի հետ ռեադմիասիայի իրականացման արարողակարգ»-ի ստեղծման գաղափարը՝ կարևոր անհրաժեշտություն որակելով այն։ ԵՄ-Հայաստան ռեադմիասիայի իրականացման արարողակարգ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ հայակական կողմնը հնչեցրել է ԵՄ-Հայաստան միացյալ ռեադմիսիոն հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում։
Աբովյան քաղաքում ավելի քան 120 փախստականների ընդունելու հնարավորությամբ նախատեսված կառույցի շինարարության ֆինանսավորման հարցը ևս կողմերի ուշադրությանն արժանացավ։
Մ. Քիսլերը բարձրաձայնված հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցություն և գործնական արդյունքներ կանխորոշեց՝ երկու կառույցների միջև կայուն կապը պահպանելու և տեղեկատվության պարբերական փոխանցման ուղիով։
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
23:05 22-11-2023
Միգրացիոն ծառայության պետը քննարկել է քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը
1697 դիտում
12:39 05-09-2019
Հայաստանի և Գերմանիայի միջև կստորագրվի ռեադմիսիոն համաձայնագրի արձանագրություն
13595 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին