101516 դիտում
15:47 23-11-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. տրոլեյբուսի ու բեռնատարի վարորդները քարշակման ժամանակ մնացել են տրոլեյբուսի և բեռնատարի արանքում. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ տրոլեյբուսավարը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Միշա Շահբազյանի կողմից շահագործվող՝ թիվ 10 երթուղին սպասարկող «ԼԻԱԶ» մակնիշի խափանված տրոլեյբուսի քարշակման նպատակով Երևանի բնակիչ 55-ամյա Աղասի Բաբլոյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է տրոլեբուսի առջևի մասում և դուրս եկել բեռնատարից։ Որոշ ժամանակ անց «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթացել և վրաերթի ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև միացման աշխատանքներ կատարող Մ. Շահբազյանին և Ա. Բաբլոյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վիրավորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Էդիկ Առաքելյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Մինչ տեղում քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Մ. Շահբազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+