988 դիտում
12:59 24-11-2023
Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան
Մենք ուզում ենք Ակադեմիական քաղաքում գիտակրթական կյանք ունենալ, և դրա համար մտածել ենք, որ ակադեմիական քաղաքում պետք է գոյություն ունենան մինչև 8 պետական բուհ և այդ բոլոր բուհերը պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեի կողմից:
Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Պետությունը պետք է ամբողջությամբ ֆինանսավորի բուհերը։ Հիմա գիտեք, որ բուհերին պետական բյուջեն ամբողջությամբ չի ֆինանսավորում, ֆինանսավորվում են ուսման վարձերի տեսքով:
Իհարկե, Ակադեմիական քաղաքում վճարովի համակարգերը չեն բացառվի, բայց ՀՀ քաղաքացիները, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, այդ պարագայում կրթությունը նրանց համար կլինի անվճար»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ իրենք նկատել են, որ ժամանակի ընթացքում բուհերն ու գիտահետազոտական կենտրոնները կտրվել են իրարից, և բարձրագույն կրթության հետազոտական բաղադրիչը շատ հաճախ դուրս է մնացել:
«Այս ամենը բերում է այն էֆեկտներին, որ կրթության որակի և գրավչության վրա է նեգատիվ ազդում»,- ասել է նա:
«Ակադեմիական քաղաքում մենք նաև նախատեսում ենք ավագ դպրոցներ ունենալ: Հիմա վստահ գիտենք, որ Ակադեմիական քաղաքում ուզում ենք արվեստների ավագ դպրոց, նաև սպայական ավագ դպրոց ունենալ, որպեսզի այնտեղ ավարտածներն ավելի հեշտությամբ ընդունվեն սպայական և արվեստների համալսարան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է, որ Ակադեմիական քաղաքում բոլոր բուհերը հագեցած լինեն լաբորատոր սարքավորումներով, Արվեստների համալսարանն, օրինակ, ունենա պատշաճ բեմ, երաժշտական գործիքներ, անհրաժեշտ բոլոր գործիքներն ու տեխնիկան:
Վարչապետը կարևորեց նաև այնպիսի ֆինանսական միջոցներ գեներացնելը, որ բարձրացնեն դասախոսների աշխատավարձերը, դասախոսի աշխատանքի գրավչությունն ու հրավիրեն միջազգային հեղինակություն ունեցող դասախոսների:

Նմանատիպ նյութեր
4324 դիտում
18:05 12-07-2019
ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ
153131 դիտում
09:01 22-05-2020
Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան