211652_close_icon
views-count994 դիտում article-date 10:32 25-11-2023

Իրանում ձնահյուսի հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել, 9 մարդ անհետ կորել է

Իրանի Լորեստան նահանգի Զագրոս լեռներում գտնվող Օշտորան Կուխ լեռան ստորոտում մի խումբ ալպինիստներ ձնահյուսի մեջ են հայտնվել, կան զոհեր, հայտնում է Mehr-ը։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի։

Ըստ Լորեստանի բժշկական գիտությունների համալսարանի տեղի բժշկական պաշտոնյայի, 9 ալպինիստներ անհետ կորել են, որոնցից հինգի մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ։

Երեք մարդ փրկվել է. Նրանք հոսպիտալացվել են։

Նմանատիպ նյութեր