211652_close_icon
views-count1126 դիտում article-date 14:23 18-08-2024

Չինաստանում ածխահորում վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 3-ը՝ անհետ կորել

Չինաստանի հարավաարևմտյան Յուննան նահանգի Վեյսին շրջանի ածխահորում վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, երեքը՝ անհետ կորել, օգոստոսի 18-ին հաստատել են տեղական իշխանությունները: Փոխանցում է News.am-ը։

Շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով, կիրակի ժամը 05:40-ի սահմաններում, Սանտաոյի ածխահորում տեղի ունեցած վթարի պատճառը ենթադրաբար գազի և ապարների արտանետումն է եղել:

Այս պահին դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, հայտնում է news.cn-ը։

Նմանատիպ նյութեր