60235 դիտում
18:56 25-11-2023
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուջան գյուղում՝ «Արջի թաթ» սննդի կետի հարևանությամբ, բախվել են 2 Opel-ները, Ford Transit-ն ու Зил-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ Գյումրի ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 40-ամյա Միքայել Սեդրակյանի վարած Opel Zafira, 33-ամյա Գալուստ Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի, 28-ամյա Ասքանազ Ղազարյանի վարած Зил և 59-ամյա Գագիկ Այվազյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Зил-ը կողաշրջվել, իսկ վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու նրա ուղևոր 38-ամյա Գոռ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանն ու Ռոման Գևորգյանը:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+