Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Քարվանա» սննդի կետի մոտ բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան վիրավորներ. «Nissan»-ն էլ կոտրել է սննդի կետի գույքը, «Mazda»-ի անվահեծանն էլ վնասել է կայանված «Ford»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Քարվանա»-ի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ վթարից հետո ստեղծվել էր խցանում, որոշ հետաքրքրսեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին տարբեր հատվածներում: Պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Կիկոլյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու վնասել է սննդի օբյեկտի դիմաց կայանված «Ford»-ը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և «Ford»-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։