49278 դիտում
21:27 25-11-2023
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող պարեկային ծառայության Toyota-ին, ապա՝ Mercedes-ին ու գլխիվայր շրջվել. վիրավորին առաջինն օգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել, բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող (քանի որ հանդիպակաց գոտում ճանապարհաշինարարները կատարում էին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ) Mercedes -ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վրեժ Մաթևոսյանը, Գարիկ Փափազյանը ու քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Աբովյանի հրշեջ փրկարարները, ովքեր նաև հոսանքազրկել են Opel -ը, ապա քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանումը կայանում է նրանում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարե Փթուկյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Շահնազարյանի հանձնարարականով վարորդները, այդ թվում պարեկները, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+